Կարևոր իրադարձություններ

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

24 Հուլիս, 2024 12:37
Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին

Ղազախստանի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Հ.Չ.-ին հանձնել Հայաստանի իրավասու մարմիններին:

Հ.Չ.-ն մեղադրվում է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Հ.Չ.-ի տեղափոխումը Երևան:

 

Լրահոս

Դիտել ավելին