Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին (լուսանկարներ)

24 Հուլիս, 2024 12:18
Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին (լուսանկարներ)

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։

Նախարարը ողջունել է տիկին Ժակոբին և շնորհավորել նշանակման կապակցությամբ։ Սանոսյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի հետ համատեղ մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվում և հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի։

Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար։ Տիկին Ժակոբը կարևորել է հատկապես աղետների ռիսկերի կրճատման ուղղությամբ տարվող աշխատանքը՝ ընդգծելով, որ դա իրենց հիմնական ուղղությունն է լինելու առաջիկայում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են համայնքային ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ հարցեր։

Նախարար Սանոսյանը կարևորել է համայնքային ենթակառուցվածքների զարգացումը՝ որպես համայնքներում բնակչության բարեկեցիկ կյանքի ապահովման կարևոր նախադրյալ։ Կարևորվել է նաև ջրային համակարգերում առկա խնդիրների վերհանումը՝ հատկապես համայնքային մակարդակում։

Նախարարի խոսքով և’ ջրային, և’ աղբահանության ոլորտներում պետական տարբեր ծրագրեր իրականացվում են, բայց կարևոր է նաև համայնքային մակարդակում ծրագրերի իրականացումը։

Երկուստեք ընդգծվել է սահմանամերձ համայնքներում ծրագրեր իրականացնելու կարևորությունը։

Քննարկվել են մի շարք այլ հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին