Հայաստանի բասկետբոլի Մ18 տարեկանների հավաքականը սկսել է իր ելույթները Ալբանիայում ընթացող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Առաջին խաղում մեր ընտրանին 88:72 հաշվով հաղթել է Մոլդովայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Վիլյամ Ղարաբեկյանն էր՝ վաստակած 20 միավորով: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 25-ին` մրցելով Ադրբեջանի հետ:
Սևակ Քեթենջյանի գլխավորությամբ հավաքականի կազմում ընդգրկված են Ալեքս Հակոբյանը, Ռաֆայել Սաֆարյանը, Գրեգորի Ղազարյանը, Սարգիս Հարությունյանը, Դավիթ Վարդանյանը, Գևորգ Մանուկյանը, Ռաֆայել Մասումյանը, Արտյոմ Նազլուխանյանը, Վիլյամ Ղարաբեկյանը, Սեբաստիան Հարութ Հացակորզյանը, Արեգ Ասլանյանը և Հայկ Կարախանյանը:
Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Սարգիս Ստեփանյանը:
Նշենք նաև՝ կանանց Մ18 տարեկանների հավաքականը հուլիսի 23-ից 28-ը Կոսովոյում մասնակցում է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումներին: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 68:77 հաշվով պարտվել է Վրաստանի թիմին:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Լիա Կրումյան էր՝ վաստակած 24 միավորով: Նա նաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին՝ մրցելով Ալբանիայի հետ:
Կանանց Մ18 տարեկանների հավքականի կազմում ընդգրկված են Սեդա Գաբրիելյանը, Լիա Կրումյանը, Մեղրի Ասատուրը, Անիելա Հավանջյանը, Կարինա Սահակյանը, Հռիփսիմե Սարգսյանը, Ժաննա Խաչատրյանը, Սոնա Կարապետյանը, Լեոնա Վիտեբսկայան, Էլեն Խաչատրյանը, Սուսաննա Խաչատրյանը և Գետակ Սարգիսը:
Հավաքականի գլխավոր մարզիչն Արտյոմ Թավակալյանն է: Մարզչական շտաբում ընդգրկված է նաև Մերի Գրիգորյանը: