ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ նախագահական ընտրապայքարից դուրս գալու որոշումը։
«Ռուսաստանի Դաշնության համար առաջնահերթություն է հատուկ գործողության նպատակներին հասնելը, այլ ոչ թե ԱՄՆ ընտրությունների արդյունքները։
Մինչ ընտրությունները դեռևս 4 ամիս կա, և սա երկար ժամանակ է, որի ընթացքում շատ բան կարող է փոխվել։ Պետք է ուշադրությամբ հետևել, թե ինչ կլինի հետո։