Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է փորձել ավարտել պատերազմը մինչև այս տարվա վերջ։
Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։
«Եթե խաղաղության երկրորդ գագաթնաժողովում պատրաստ լինի պլանը, եթե Ռուսաստանը պատրաստ լինի բանակցել այդ պլանով և պայմանավորվել պատերազմի ավարտի մասին, ապա մենք պատրաստ կլինենք խոսել ՌԴ ներկայացուցիչների հետ։
Եվ նշանակություն չունի՝ դա կլինի Պուտինը, թե ոչ։ Ինչ տարբերություն»,- հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը: