«Թեև ես մտադիր էի վերընտրվել, բայց կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում, որ դուրս գամ ընտրապայքարից և մնացած ժամանակահատվածում կենտրոնանամ նախագահի իմ պարտականությունների կատարման վրա։
Այս շաբաթվա վերջին ես ավելի մանրամասն կպատմեմ ժողովրդին իմ որոշման մասին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բայդենն՝ ընդգծելով որ չնայած ընտրապայքարից դուրս գալուն, որպես ԱՄՆ նախագահ կպաշտոնավարի մինչև իր ժամկետի ավարտը: