Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 կլիմայական գագաթնաժողովին։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, պետության ղեկավարի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
Նա լրագրողներին հայտնել է, որ հրավեր է ուղարկվել Երևան։
«Մուխթար Բաբաևը (COP29-ի նախագահ) հրավերով նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին»,- ասել է Հաջիևը՝ շեշտելով, որ COP29-ը համաշխարհային նախաձեռնություն է: