Կարևոր իրադարձություններ

ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է մարզի 25 երիտասարդի

21 Հուլիս, 2024 19:03
ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է մարզի 25 երիտասարդի

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է մարզի 25 երիտասարդի: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Հանդիպման նպատակն էր ծանոթանալ ՄԻՊ աշխատանքներին և իրազեկել երիտասարդներին կառույցի գործունեության, դիմելու ընթացակարգի մասին։ 

Հանդիպման բանախոսն էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օգնական Միլենա Տոնեյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին`

️ «Մարդու իրավունքների պաշտպանի» հասկացությունը՝ որպես սահմանադրական մարմին,️ «Մարդու իրավունքների պաշտպանի» գործառույթները,️ «Մարդու իրավունքների պաշտպան»-ին դիմելու կարգը։

Հանդիպման ամփոփիչ փուլում երիտասարդները բարձրացրել են մի շարք հարցեր` կապված զինծառայողների, վարորդների իրավունքների պաշտպանության հետ։ Ի պատասխան այս հարցերի, վերլուծվել են մի շարք օրինակներ, որոնք քննվել են հենց ՄԻՊ կառույցի կողմից։

Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանի միջոցով։

 

Լրահոս

Դիտել ավելին