Օրեր առաջ «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցավ Mix Fight 56 մրցաշարը:Այս մասին հայտնում են Mix Fight Հայաստանի ֆեդերացիայից։
Մրցաշարը բաղկացած էր սիրողական և պրոֆեսիոնալ մենամարտերից:
Սիրողական մրցաշարը տեղի ունեցավ հուլիսի 12-ին և 13-ին: Մրցաշարին մասնակցեցին ավելի քան 300 մարզիկ և 10-ից ավել սպորտային ակումբ` հանդես գալով MMA, K-1, Muay Thai սպորտաձևերով: Սիրողական մրցաշարերը հիանալի հնարավորություն են տալիս երիտասարդ մարզիկներին կատարելագործվելու և ապագայում մասնակցելու պրոֆեսիոնալ մրցաշարերի: Իսկ հուլիսի 14-ին տեղի ունեցան պրոֆեսիոնալ 12 մենամարտեր, որին մասնակցեցին 24 մարզիկ` Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Լիբանանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից:
Մրցաշարին ներկա են գտնվել քաղաքական գործիչներ, հանձինս՝ ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար՝ Ռոմանոս Պետրոսյանի, Ազգային ժողովի պատգամավոր՝ Էդգար Հակոբյանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար` Ռոմիկ Մխիթարյանի և նույն շրջանի աշխատակազմի ղեկավար՝ Կարեն Հակոբյանի:
Նաև ներկա են գտնվել շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, դերասաններ: Այս մրցաշարերի միջոցով ստեղծվում է միջազգային կապ՝ սպորտային ոլորտում, որը հնարավորություն է ընձեռնում զարգացնել սպորտային կապը աշխարհի հետ:
Այս ամենով հնարավորություն է ընձեռնվում նաև իգական սեռի ներկայացուցիչներին կայանալու և կատարելագործվելու սպորտում: