Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախկին նախագահ, ներկայումս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել:
«Նա դատապարտեց անցած շաբաթ տեղի ունեցած սարսափելի մահափորձը և նշեց, որ ամերիկացի ժողովուրդը համախմբվել է միասնության ոգով»,- գրել է Թրամփն իր սոցիալական էջում:
ԱՄՆ նախկին նախագահը խոստացել է ընտրվելու դեպքում խաղաղություն բերել աշխարհին, վերջ տալ պատերազմին, հնարավորություն տալ ռուսական և ուկրաինական կողմերին՝ բանակցել գործարքի շուրջ, որը վերջ կդնի բռնությանը և ճանապարհ կհարթի դեպի բարգավաճում: