Կարևոր իրադարձություններ

Պետություններն ու ՄԱԿ-ը պետք է անհապաղ վերանայեն իրենց երկկողմ հարաբերությունները Իսրայելի հետ. Պաղեստինի ԱԳՆ

20 Հուլիս, 2024 12:21
Պետություններն ու ՄԱԿ-ը պետք է անհապաղ վերանայեն իրենց երկկողմ հարաբերությունները Իսրայելի հետ. Պաղեստինի ԱԳՆ

Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիյադ ալ Մալիքին կոչ է արել բոլոր երկրներին վերանայել Իսրայելի հետ հարաբերությունները:

 

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ն, այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի դատարանի եզրակացության արդյունքներով։ 

«Դատարանը կարգադրել է վերջ դնել Իսրայելի անօրինական օկուպացիային։

Դա նշանակում է, որ բոլոր պետություններն ու ՄԱԿ-ը պետք է անհապաղ վերանայեն իրենց երկկողմ հարաբերությունները Իսրայելի հետ, որպեսզի երաշխավորեն, որ իրենց քաղաքականությունը չի նպաստի պաղեստինցի ժողովրդի դեմ Իսրայելի շարունակական ագրեսիային», - ընդգծել է նա։ 

 

Լրահոս

Դիտել ավելին