Կարևոր իրադարձություններ

Չեղարկած չվերթներ, բանկերի, հիվանդանոցների և փոստային ծառայությունների աշխատանքի կանգ. ինչու էր խափանվել Microsoft-ը

19 Հուլիս, 2024 22:12
Չեղարկած չվերթներ, բանկերի, հիվանդանոցների և փոստային ծառայությունների աշխատանքի կանգ. ինչու էր խափանվել Microsoft-ը

Այսօր՝ հուլիսի 19-ին, աշխարհում բոլոր Windows համակարգիչները, որոնց վրա տեղադրված է CrowdStrike ծրագիրը, չէին աշխատում։

Ամերիկյան CrowdStrike ընկերությունը հաստատել էր, որ գլոբալ խափանումը տեղի է ունեցել իր Falcon Sensor կիբեռանվտանգության հավելվածի թարմացման պատճառով։

BBC-ի փոխանցմամբ՝ անսարքության պատճառով ամբողջ աշխարհում չեղարկվել է ավելի քան 1000 չվերթ։ Խափանումը ազդել է նաև բանկերի, հիվանդանոցների և փոստային ծառայությունների աշխատանքի վրա:

Խափանման պատճառը կիբերանվտանգության ծառայություններ մատուցող ամերիկյան CrowdStrike ընկերության թարմացումն էր։ 

Microsoft ընկերությունից հայտնում են, որ Windows-ի գլոբալ խափանման հիմնական պատճառը վերացված է։ 

«Մնացորդային ազդեցությունը դեռևս նկատվում է Microsoft 365-ի որոշ ծառայություններում և հավելվածներում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին