Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հյայտարարել է, որ Հայաստանն ու Եվրամիությունը բանակցում են գործընկերության նոր օրակարգի շուրջ․ կլինեն նոր ու կարևոր տարրեր, որոնք կօգնեն Հայաստանի անվտանգությանն ու ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցությանը, կնպաստեն երկրի դիմադրողականությանը։
«Ուզում եմ նաև ընդգծել, որ Եվրամիությունը ներգրավված է այս տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանը աջակցելու գործում:
Եվ, մասնավորապես, ուզում եմ ընդգծել, թե որքանով ենք մենք պաշտպանում Հայաստանի ինքնիշխանությունը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Մենք դիտորդական առաքելություն ենք տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որը հատկապես նպաստում է սահմանային տարածքներում մարդկային անվտանգության ապահովմանը։ Այս համատեքստում ուզում եմ նաև տեղեկացնել, որ Եվրամիությունը եղել է Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու առաջնագծում։
Մենք ավելացրել ենք մեր աջակցությունը անցյալ տարվա աշնանից»,- Մատենադարանում մեկնարկած Հայագիտության միջազգային կոնգրեսի ժամանակնշել է դեսպանը։