Տեղի է ունեցել «Առողջ ապրելակերպի դեսպան 2024» մրցույթի մրցանակաբաշխությունը։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Բոլոր մարզերի և Երևանի 5-8-րդ դասարանների աշակերտները, որոնք ամբողջ տարին մասնակցել էին առողջապահության նախարարության «Առողջ ապրելակերպի դեսպան» հանրային արշավին, ամփոփիչ մրցույթին են ներկայացրել իրենց ստեղծարար նախագծերը:
Ընտրող հանձնաժողովը մրցույթի չորս անվանակարգերից յուրաքանչյուրում ընտրել է հնգական լավագույն թիմերի: Նրանց բոլորին տրվել է ուղեգիր դեպի առողջ ապրելակերպի ամառային ճամբար:
Մրցանակաբաշխությանը ներկա են եղել նաև մրցույթին մասնակցած, բայց հաղթող չճանաչված բոլոր աշակերտները: Նրանք իրենց տաղավարներում ներկայացրել են մրցութային նախագծերը, պատմել դրանց ստեղծման պատմությունները:
Միջոցառմանն աշակերտները պատրաստել են իրենց ստեղծած առողջ բաղադրատոմսերը, հյուրասիրել բոլոր մասնակիցներին:
Տեղում նաև փորձարկվել են ինտերակտիվ այն խաղերը, որոնք ստեղծվել են միջոցառման մասնակից աշակերտների կողմից:
Մրցանակաբաշխության արարողության ժամանակ լավագույն նախագծերը պարգևատրվել են հավաստագրերով և մրցանակներով։
«Առողջ ապրելակերպի դեսպան 2024» մրցույթն անցկացվում է առաջին անգամ՝ ՀՀ Առողջապահության նախարարության, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտի, «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի կողմից:
Միջացառմանը կամավորական աջակցություն են ցուցաբերել Շիրակացու ճեմարանի սաները։