«Այս տարին չափազանց կարևոր է այս տարածաշրջանի համար։ Այն կարող է դառնալ խաղաղության տարի, եթե կողմերը շարունակեն գործուն և համարձակ քայլեր ձեռնարկել միմյանց ընդառաջ։ Ես առիթն օգտագործեցի՝ կողմերին նման կոչով դիմելու համար»,- նշել է Շոլցը՝ հավելելով, որ Եվրոպան կաջակցի Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հաստատման ճանապարհին։