Կարևոր իրադարձություններ

Հանրային քննարկման է դրվել միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին ավագանու որոշման նախագիծը

19 Հուլիս, 2024 17:27
Հանրային քննարկման է դրվել միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին ավագանու որոշման նախագիծը

Երևանի քաղաքապետարանում կայացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի  նիստը: 

Խորհրդի անդամներին ներկայացվեց «Երևան քաղաքի 2025-2027թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» ավագանու որոշման նախագիծը, որը պետք է դրվի հանրային քննարկման:

Նիստի ընթացքում Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ընդգծել է, որ նախագիծը կազմվել է ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ: 
Ողջունելով համայնքի նախաձեռնությունը՝ խորհրդի անդամները նշել են, որ քաղաքային ծրագրերի որոշման գործընթացում անչափ կարևոր է բնակիչների գործուն մասնակցությունը: 

Ամփոփելով՝ խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ որոշվել է նախագիծը սահմանված կարգով ներկայացնել հանրային քննարկման:

 

Լրահոս

Դիտել ավելին