Հուլիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն ստացան, որ «ԳԱԶ-66» բեռնատարի վարորդը ապօրինի ծառահատում է կատարել և շարժվում է Վազաշեն բնակավայրի ուղղությամբ:
Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները ժամը 15.30-ի սահմաններում Բերդ-Վազաշեն ճանապարհին նկատել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66»-ը: Այգեհովիտ բնակավայրի բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ մեքենան բեռնված է շուրջ 6 խ/մ փայտանյութով, որը ձեռք է բերել Ծաղկավանի անտառպետության տարածքից:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Տավուշի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին: