Կարևոր իրադարձություններ

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր (լուսանկարներ)

18 Հուլիս, 2024 22:15
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր (լուսանկարներ)

Բլենհայմյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր: 

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կարևորվել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը: 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին