Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

18 Հուլիս, 2024 19:31
Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր

Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Իսպանիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պեդրո Սանչեսի հանդիպումը:

Կողմերն անդրադարձել են Հայաստան-Իսպանիա փոխգործակցության զարգացման տարբեր ուղղություններին վերաբերող հարցերի: Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսն ընդգծել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման և խորացման անհրաժեշտությունն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացման շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին