Կարևոր իրադարձություններ

Փրկարարները թռչուններին տեղափոխել են կենդանաբանական այգի (տեսանյութ)

18 Հուլիս, 2024 18:32
Փրկարարները թռչուններին տեղափոխել են կենդանաբանական այգի (տեսանյութ)

Հուլիսի 17-ին՝ ժամը 20:22-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Շիրվանզադեի փողոցի 12-րդ շենքի բնակարաններից մեկի պատշգամբում նկատվում է երկու անօգնական թռչուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները երկու հողմավար բազեի անվնաս տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին