Կարևոր իրադարձություններ

Ջրափրկարարները օգնության են հասել քաղաքացիներին

18 Հուլիս, 2024 17:33
Ջրափրկարարները օգնության են հասել քաղաքացիներին

Հուլիսի 18-ին, ժամը 15։06-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Արարատ» լողափում հեծանվանավակով քաղաքացիները հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարական խումբը:

Ջրափրկարարները մոտ 2 կմ հեռավորությունից ափ են դուրս բերել հեծանվանավակը և Լ․ Խ․-ին (ծնված 1989 թ․)։

 

Լրահոս

Դիտել ավելին