Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած (լուսանկարներ)

18 Հուլիս, 2024 12:29
ՃՏՊ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած (լուսանկարներ)

Հուլիսի 18-ին, ժամը 08։32-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա-Եղեգնաձոր ճանապարհահատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 137-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Շ․, ծնված 1971թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մետր) և շրջվել հարակից ձորակը։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը, ուղևորներ Լ․ Շ․-ն (ծնված 2008 թ․) և Ք․ Ե․-ն (ծնված 1977 թ.) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից։

Փրկարարները Ք․ Ե․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այն երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 

Լրահոս

Դիտել ավելին