Կարևոր իրադարձություններ

Ջրափրակարարները քարշակման միջոցով ափ են դուրս բերել ջրային մոտոցիկլը

17 Հուլիս, 2024 23:28
 Ջրափրակարարները քարշակման միջոցով ափ են դուրս բերել ջրային մոտոցիկլը

Հուլիսի 17-ին՝ ժամը 19։14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի մոտակայքում ջրային մոտոցիկլը խափանվել է, քաղաքացին չի կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը։

Մինչ ջրափրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացին տեղի ուժերով դուրս է եկել Ձկնագետ գետի ափ։

Ջրափրակարարները գետի ափից քարշակման միջոցով դեպի հանգստյան գոտու ափ են դուրս բերել ջրային մոտոցիկլը և քաղաքացի Ա․ Խ․-ին (ծնված 2003 թ․)։

 

 

Լրահոս

Դիտել ավելին