Կարևոր իրադարձություններ

Պատրաստ կլինենք աշխատել ցանկացած ԱՄՆ առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկացի ժողովուրդը. ՌԴ ԱԳ նախարար

17 Հուլիս, 2024 22:44
Պատրաստ կլինենք աշխատել ցանկացած ԱՄՆ առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկացի ժողովուրդը. ՌԴ ԱԳ նախարար

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ, որին կընտրի Ամերիկայի ժողովուրդը։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել` մենք կաշխատենք, պատրաստ կլինենք աշխատել ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկացի ժողովուրդը, և որը, պատրաստ կլինի իրավահավասար, փոխադարձ հարգալից երկխոսության»,-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Լավրովը՝ հիշեցնելով, որ հենց Թրամփի օրոք է սկսվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատերազմը, բայց միևնույն ժամանակ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսությունը պահպանվել է:

ԱՄՆ-ում հերթական նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին