Ինչպես հայտնում են արդարադատության նախարարությունից, նախարարի տեղակալն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանն ու 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ ուղղված քաղաքական և քաղաքացիական, սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը, խրտականությունից զերծ միջավայրի ապահովմանը, վերաբերելի օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի լավարկմանն ու հանրության իրազեկմանը։
Կարեն Կարապետյանը հատուկ անդրադարձ է կատարել «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերջնականացման գործընթացին՝ ԵԽ փորձագիտական կարծիքի և շահագրգիռ գերատեսչությունների ու հասարակական կազմակերպությունների հետ քննարկումների լույսի ներքո։
Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի աջակցությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության գործողությունների ծրագրով նախաձեռնվող և իրականացվող գործողությունների իրականացման, ծրագրի մոնիթորինգի ու հաշվետվողականության կառուցակարգերի կատարելագործմանը, համակարգող խորհրդի աշխատանքների կազմակերպմանը՝ առանձնահատուկ շնորհակալություն հայտնելով ծրագրային թիմին։