ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 17-ին այցելել է Արարատի մարզում գործող «Արարատ-Գրուպ» ջրերի գործարան՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու առաջիկա ներդրումային ծրագրերին։
Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։
«Արարատ-Գրուպ» գործարանն ունի ISO 9001 «Որակի կառավարման համակարգի» և ISO 22000 «Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի» հավաստագրեր, որով երաշխավորվում է պատրաստի արտադրանքի անվտանգությունը և սննդարտադրության տեխնոլոգիական գործընթացների առավելագույնս օպտիմալացումը:
Ընկերությունը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս արտադրել ջուր, հանքային ջուր և քաղցրահամ գազավորված ըմպելիքներ:
Արտադրանքի 99,5 տոկոսն արտահանվում է ԱՄՆ:
Հանդիպման ընթացքում նախարարին է ներկայացվել արտադրական գործընթացն ու զարգացման ծրագրերը:
Քննարկվել են արտահանման և լոգիստիկ մի շարք խնդիրներ։
Նախարարը ողջունել է ընկերության գործունեության ընդլայնման, նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությունները՝ անդրադարձ կատարելով պետական օժանդակության այն ծրագրերին, որոնց միջոցով ընկերությունը կարող է ընդլայնել իր գործունեությունը, արդիականացնել արտադրական կարողություններն ու ավելացնել արտադրության ծավալները։