Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ իրականացվող լայնածավալ օրակարգը

17 Հուլիս, 2024 19:11
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ իրականացվող լայնածավալ օրակարգը

 

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի Հայաստան կատարած այցի, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակին, ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցերին, Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչության բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերին, տարածաշրջանում խաղաղության, տնտեսական համագործակցության և կառավարության կողմից իրականացվող ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցերին:

Արայիկ Հարությունյանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորման ու իրականացման, ինչպես նաև՝ հանրային մասնակցության ինստիտուցիոնալ մեխանիզմների կայացման հարցերը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ իրականացվող լայնածավալ օրակարգը և պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերելու ՀՀ կառավարությանը կարողությունների ձևավորման, դիմակայունության և այլ զարգացման հարցերում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին