Կարևոր իրադարձություններ

Կայացել է Առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպումը (լուսանկարներ)

17 Հուլիս, 2024 18:18
Կայացել է Առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպումը (լուսանկարներ)

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կայացել է Առողջապահության նախարարության խորհրդատուների տարեկան հանդիպումը:

Այն համախմբել է Առողջապահության նախարարության խորհրդատուներին, Առողջապահության նախարարության և ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա են եղել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նրա տեղակալները, և առցանց ողջունել է ԵԽ մարդու իրավունքների և կենսաբժշկության բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆը:

Օրակարգում են եղել Օվիեդոյի կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու առավելությունները, Բուժաշխատողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը:

Աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել ԱՆ խորհրդատուների հետ առողջապահության բնագավառի հիմնական բժշկական մասնագիտությունների և նեղ մասնագիտացումների ցանկերի մասին հրամանի նախագծի, ինչպես նաև դրանց մասնագիտական բնութագրերի վերաբերյալ:

Քննարկման են ներկայացվել առողջության համապարփակ ապահովագրության ծառայությունների փաթեթը և ընդհանուր առմամբ` առողջապահության ոլորտում քաղաքականության առաջնահերթությունները:

Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի աջակցությամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին