Հուլիսի 17-ին, ժամը 11։55-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վարդենիկ գյուղի մոտակայքում՝ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» (վարորդ՝ Մ․Ս․, ծնված 1996 թ․), «Ford» (վարորդ՝Ա․Ս․, ծնված 1957 թ․) և«Opel» (վարորդ՝Մ․Ղ․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։