Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը կոմիտեի մասնագետների հետ շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում։
Շրջայցին մասնակցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի, մարզահամերգային համալիրի տնօրենի, ոլորտային մասնագետների հետ քննարկվել են տարածքի բարեկարգման, ջրավազանների վերանորոգման և հակահրդեհային համակարգի արդիականացման վերաբերյալ հարցեր։
Ուսումնասիրելով առկա վիճակը և դիտարկելով հնարավոր լուծումները՝ մասնագետները դիտարկել են հնարավոր նախագծային լուծումներն ու նախնական գնահատել սպասվող աշխատանքների ծավալը։
Ուսումնասիրությունների արդյունքում նախատեսվում է 2024 թվականին պետական բյուջեի միջոցներով և Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ ձեռք բերել նախագծանախահաշվային փաստաթղթեր։