Ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին, այժմ արդեն Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ներկայացվել է որպես արքայական ակումբի ֆուտբոլիստ:
Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 միլիոն եվրո՝ գումարած խփած գոլերի համար բոնուսներ։
Մբապեի պայմանագրում ներառված է նաև 1 միլիարդ եվրո փոխհատուցում: