Կարևոր իրադարձություններ

Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է. ԱԽ քարտուղարը՝ Թրամփի դեմ մահափորձի մասին

16 Հուլիս, 2024 18:25
Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է. ԱԽ քարտուղարը՝ Թրամփի դեմ մահափորձի մասին

Հուլիսի 16-ին հանդիպել եմ ԱՄՆ պետքարտուղարի քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյայի հետ: Այս մասին հայտնել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Անդրադառնալով Փենսիլվանիա նահանգում նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կատարված մահափորձին՝ ցավակցություն եմ հայտնել զոհվածի ընտանիքին, ինչպես նաև մաղթել շուտափույթ ապաքինում վիրավորներին: Նշել եմ, որ բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է:
 
Հանդիպմանը քննարկել ենք Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, կարևորել արդեն իսկ ձեռք բերված հաջողությունները ոստիկանության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Վերոնշյալ և մի շարք այլ ոլորտների համատեքստում անդրադարձել ենք Հայաստան-ԱՄՆ երկկողմ փոխգործակցությանը, ինչի շրջանակներում կարևորել եմ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա:
 

Լրահոս

Դիտել ավելին