Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ամփոփվել են «Առողջ ապրելակերպի դեսպան» մրցույթին ներկայացված աշխատանքները:
Հաղթող նախագծերը կցուցադրվեն Երևանում կազմակերպվող էքսպոյում, հեղինակները կստանան մրցանակներ:
Մրցույթի հիմնական գաղափարն առողջ ապրելակերպի վերաբերյալ նոր նախագծերի մշակումն է Հայաստանի դպրոցների և աշակերտների կողմից, ինչն առիթ է Հանրակրթական պետական չափորոշչով սահմանված «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակի շրջանակներում ստացած գիտելիքների ամրապնդման և շրջանառության համար։
էքսպոյի շրջանակներում դպրոցականները կներկայացնեն իրենց կողմից մշակված նախագծերը՝ հետևյալ թեմաներով.
«Առողջ ապրելակերպը՝ խաղի ձևով»
«Համեղ և առողջարար. իմ սիրելի առողջ բաղադրատոմսը»
«Բացահայտելով առողջ ապրելակերպի աշխարհը. մեր հետազոտությունը»
«Իմ առողջ համայնքը»։