Կարևոր իրադարձություններ

ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի 2-րդ բաղադրիչի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել է

16 Հուլիս, 2024 16:17
ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրի 2-րդ բաղադրիչի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը մեկնարկել է

Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը, որից կարող են օգտվել անհատական բնակելի տուն կառուցելու ցանկություն ունեցող շահառուները։

Դիմումներն ընդունվում են հետևյալ հղմամբ' https://housing.socservice.am/

Անհատական բնակելի տան կառուցման համար դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները՝

2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները,

զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները,

ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ։

Դիմում լրացնելիս ԼՂ հայրենակիցները պետք է պարտադիր ընտրեն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից հաստատված օրինակելի նախագծերից որևէ մեկը։

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում՝

5 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է ներդրումային առաջնահերթություն ունեցող հետևյալ քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 1),

4 մլն դրամ, եթե տունը կամ բնակարանը ձեռք է բերվում/կառուցվում է հետևյալ ներդրումային առաջնահերթություն ունեցող քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 2),

3 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է վերոնշյալ անվանացանկերում չներառված բնակավայրերում (բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտիների),

2 մլն դրամ աջակցություն, եթե առկա է գործող հիփոթեք (բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտիներում գտնվող գույքի)։

 

Լրահոս

Դիտել ավելին