Կարևոր իրադարձություններ

Փաստաթղթեր կեղծելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

16 Հուլիս, 2024 14:56
Փաստաթղթեր կեղծելուն հանցակցելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 15-ին Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 45-ամյա Արտակ Ա.-ն, որը հունիսի 12-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 46-457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելուն կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելուն, պատրաստելուն կամ օգտագործելուն հանցակցելը) մեղադրանքով:

Նա ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք։

 

Լրահոս

Դիտել ավելին