Հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում անցկացվելու է «Փրկարարական աշխատանքների իրականացումը պայթունի հետևանքով վնասված շենքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում՝ ժամը 14:00-ից մինչև 14:20-ն ընկած ժամանակահատվածում, գործարկվելու են էլեկտրական շչակներ: