Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը երկու կողմից կպահանջի բարդ բարդ փոխզիջումներ կատարել. Միլլեր

15 Հուլիս, 2024 23:47
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը երկու կողմից կպահանջի բարդ բարդ փոխզիջումներ կատարել. Միլլեր

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել։

«Բաքուն և Երևանը երկար ճանապարհ են անցել և անհավանական առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցություններում։

Խաղաղության համաձայնագիրը շատ կարևոր կլինի տարածաշրջանի խաղաղության և տարածաշրջանի անվտանգության համար։

Մենք կարծում ենք, որ գործարքը հնարավոր է, բայց դա երկու կողմերից կպահանջի բարդ ընտրություններ և բարդ փոխզիջումներ կատարել:

Այսպիսով, մենք պատրաստվում ենք շարունակել խրախուսել նրանց՝ լուծելու այս տարաձայնությունները և վերջնական համաձայնության հասնելու համար»,- նշել է նա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին