Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում:
Ինչպես հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից, երրորդ տեղի համար պայքարում Հայաստանի հավաքականը 71:63 հաշվով հաղթեց Ադրբեջանի հավաքականին՝ դառնալով առաջնության բրոնզե մեդալակիր:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Կակոյանն էր: Նա վաստակել է 7 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:
Իսկ Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակել է Ռաֆայել Մասումյանը: Նա հավաքել է 20 միավոր: