Կարևոր իրադարձություններ

Երևան-Երասխ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին. տուժածները տեղափոխվել են ԲԿ

14 Հուլիս, 2024 19:27
Երևան-Երասխ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին. տուժածները տեղափոխվել են ԲԿ

Հուլիսի 14-ին, ժամը 14:47-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ և առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 27-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Ս. Ս., ծնված 2003 թ.) և «Opel» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1975 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա. Շ.-ն (ծնված 2006 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին