Հուլիսի 15-ին՝ ժամը 20.00-22.00, Սպիտակ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառմամբ պայմանավորված՝ երթևեկության համար փակ է լինելու Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան հրապարակի հատվածը։
Վարորդներին առաջարկվում է շրջանցիկ ճանապարհ Թորոսյան-Շահումյան հատվածով։