Կարևոր իրադարձություններ

Հունիսի 1-ից բուժաշխատողները պետք է լինեն առանց արհեստական եղունգների և զարդերի. ԱՆ (տեսանյութ)

13 Հուլիս, 2024 15:32
Հունիսի 1-ից բուժաշխատողները պետք է լինեն առանց արհեստական եղունգների և զարդերի. ԱՆ (տեսանյութ)

Առանց երկար ու արհեստական եղունգների, գելլաքի ու շիլաքի, առանց մատանիների, ապարանջանի և ժամացույցի. Հայաստանի բոլոր բժշկական կենտրոններում հունիսի 1-ից պացիենտի հետ անմիջական շփում ունեցող բուժաշխատողները պետք է լինեն հենց այսպես:

Ըստ իրավական ակտի՝ բուժաշխատողի եղունգները չպետք է մատի թմբիկից բարձր լինեն. զարդեր կրելը ևս արգելվում է:

Իրավական նորմի ընդունումը նպատակ ունի կանխելու ներհիվանդանոցային վարակների տարածումը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին