«Ոսկե ծիրան» 21-րդ միջազգային երևանյան կինոփառատոնի շրջանակում կայացել է «Yerevanilla.am»-ի պրեմիերան:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, Երևանի մասին պատմող կարճամետրաժ խաղարկային ֆիլմերի ալմանախը հինգ ռեժիսորների աշխատանք է: Այն միահյուսում է մայրաքաղաքի խնդիրներն ու կոլորիտը և պատմում քաղաքի՝ բնակիչներին ուղղված սիրո մասին:
Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ: Ֆիլմի առաջնախաղին ներկա է եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
Առաջիկայում ֆիլմը հասանելի կլինի կինոթատրոններում: