ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում ընդգրկված աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի և հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանն իրականացրին «Փարաջանով-Ազնավուր. 100 Երաժշտական պերֆորմանսներ» միջոցառման՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին նվիրված երաժշտական մուլտիմեդիա/համերգ։
Այն տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի կեցավայրում։
Համերգին ելույթ ունեցան ֆրանսահայ էլեկտրոնային երաժիշտ Վիկեն Արմանը և Վահագն Հայրապետյանը։
Պերֆորմանսը ձայնագրված երաժշտությամբ կթողարկվի հատուկ limited edition վինիլային սկավառակով «Aznavour. LIVE by Viken Arman»: