Մոսկվան գոհ է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, ինչպես նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գործունեությունից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում նրա գործունեությունը լիովին համապատասխանում է երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակին»,- անդրադառնալով ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքին՝ նշել է Զախարովան։
Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի մասին պաշտոնյան ընդգծել էю
«Երկրի ղեկավարությունը գնահատում է մեր դեսպանների գործունեությունը, բայց ինձ թույլ կտամ նշել, որ նրա աշխատանքի արդյունավետությունը կասկածից վեր է»։