«Արևմտականները մոլագարի նման Հայաստանին ներքաշում են Հարավային Կովկասում և նրա շուրջ փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք առաջին հերթին ուղղված են Ռուսաստանի և Իրանի դեմ։
Իրենց հովանու ներքո մանևրների և վարժանքների մեջ ներգրավելով՝ Հայաստանին պարտադրում են զինված ուժերի ՆԱՏՕ-ի չափանիշներ։ Դա բերում է Հայաստանի անվտանգության ողջ համակարգի վերակազմավորման և, որպես հետևանք, Հայաստանի ներքին, արտաքին քաղաքականության նկատմամբ Արևմուտքի կողմից լրացուցիչ ազդեցության լծակների ձեռքբերման»,- նշել է Զախարովան։