ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 11-ին այցելել է տեխնոլոգիական ոլորտի առաջատարներից մեկի՝ ADOBE ընկերության հայաստանյան գրասենյակ։
ADOBE-ի Հայաստանի մասնաճյուղի տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայանի ուղեկցությամբ նրանք շրջել են ընկերության գրասենյակում, զրուցել աշխատակիցների հետ, ծանոթացել աշխատանքային պլատֆորմներին, իրականացվող նախագծերին, հեռանկարային ծրագրերին։