Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքում է (լուսանկարներ)

12 Հուլիս, 2024 16:19
Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքում է (լուսանկարներ)

Նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։

Առաջին կանգառը եղել է Գորիսի բժշկական կենտրոնը, որտեղ նախարարին դիմավորել է ԲԿ-ի տնօրեն Դավիթ Մաշուրյանը։ Բուժհաստատությունն ունի վերանորոգված և վերազինված անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ 

Նախարարին է ներկայացվել մատուցվող ծառայությունների ծավալը, հագեցվածությունը։ 

Կարևորելով արյան պաշարների մշտական համալրման ռազմավարական նշանակությունը և տեղակայումը` Գորիսում մեկնարկել են Արյան կայանի շինաշխատանքները։ 

Նախարարը հետևել է աշխատանքների ընթացքին, դիտարկումներ արել և տվել հանձնարարականներ պատասխանատուներին։ 

Կապիտալ շինարարության ծրագրով Գորիսում նախատեսվում է պոլիկլինիկայի նոր շենքի կառուցումը։

Նախագծման փուլում է նաև Խնձորեսկի ամբուլատորիայի կառուցումը, որը կսպասարկի համայնքի 4000-ից ավելի բնակչությանը։

Նախարարն անդրադարձել է նաև 2024թ. առաջին կիսամյակում Գորիսի տարածաշրջանի բժշկական հաստատությունների ԱԱՊ բուժաշխատողների գործունեությանը և դրա դիմաց խրախուսական (բոնուսային) վարձատրության ցուցանիշներին: Տարածաշրջանի բոլոր թերապևտները, ընտանեկան բժիշկները, մանկաբույժները և բուժակ֊մանկաբարձական կետի բուժքույրերը ստացել են հավելավճարներ։

Անահիտ Ավանեսյանի այցը Գորիսում ավարտվել է Ֆրանս֊հայկական սրտաբանական կենտրոնում և այնտեղ գործող վերականգնողական կենտրոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին