Վարչապետը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Սասունիկում ընթացքի մեջ են միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքները:
Դպրոցի կառուցումն իրականացվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով՝ Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը 2 մլրդ 350,2 մլն դրամ է:
Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները կավարտվեն 2025 թ.-ին»: