Կարևոր իրադարձություններ

Անցկացվել է մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման հարցերին նվիրված տարածաշրջանային համաժողով

12 Հուլիս, 2024 14:16
Անցկացվել է մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման հարցերին նվիրված տարածաշրջանային համաժողով

Հունիսի 30-ից հուլիսի 4-ը Լեհաստանի Գդինյա քաղաքում անցկացվել է մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման հարցերին նվիրված տարածաշրջանային համաժողով, որին մասնակցել է  նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Տավուշի մարզային ստորաբաժանման ղեկավար Էրիկ Ծերունյանը: 

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուկրաինայից և մի շարք այլ երկրներից Պաշտպանության նախարարությունների, օմբուդսմանական հաստատությունների, ինչպես նաև   քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները: 

Համաժողովի նպատակն էր ուժեղացնել անվտանգության ոլորտում վերահսկողությունը և խթանել  թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Քննարկումների շրջանակում անդրադարձ է կատարվել ապատեղեկատվության սպառնալիքներին և ռիսկերին, ապատեղեկատվության դեմ պայքարի միջոցներին և գործիքակազմին, Զինված ուժերում մարդու իրավունքներին, խոշտանգումներին և վատ վերաբերմունքին, ներկայացվել են զինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջարկություններ: 

Համաժողովը կազմակերպվել է Ժնևի անվտանգության ոլորտի կառավարման կենտրոնի (DCAF)  և Գործընկերություն հանուն խաղաղության կոնսորցիումի (PfPC) համագործացության շրջանակներում:

 

Լրահոս

Դիտել ավելին