«Վերահաստատում եմ Հայաստանի քաղաքական կամքը հնարավորինս շուտ ավարտելու և կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով հաստատել կայուն խաղաղություն և կայունություն Հարավային Կովկասում»,-X-ի էջում գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: